Հայաստանը զարգացման որևէ երաշխիք չունի, լինի դա Արցախում, Սյունիքում, թե Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

վարուժան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր էջում գրել է․

«Հայաստանում կապիտուլիացիոն իշխանության պարագլուխն այսօր հպանցիկ անդրադարձել է իր կողմից Ադրբեջանի հայեցողությանը թողնված հայկական Արցախի վրա թշնամական երկրի կողմից վերջին օրերին կազմակերպված հերթական հարձակմանը։ Ահա այդ մեջբերումը. «Այս պահին սակայն ես որեւէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու եւ կարգավորելու ուղղությամբ։

Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։

Ինչպես տեսնում եք,  նաև հռետորաբանության մակարդակում ՀՀ դե ֆակտո վարչապետը նշում է, որ չի կարող գնահատական տալ Արցախում տեղի ունեցողին, քանի որ իր իսկ կառուցած նոր իրականությունում իր գլխավորած խմբավորումը Արցախը չի համարում անկախ սուբյեկտ, այլ միայն Ադրբեջանի մի մասը ու հենց այս սկզբունքով է բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանի» անհեթեթ օրակարգով։ Նման իրավիճակի համար մեղավոր չեն արտաքին այս կամ ուժերը, այլ միմիայն ՀՀ իշխանությունը զավթած հակաՀայաստանյան խմբավորումը։ 

Առանց անկարողունակ այս ուժի հեռացման՝ Հայաստանը զարգացման որևէ երաշխիք չունի, լինի դա Արցախում, Սյունիքում, թե Երևանում»։

--00—ԼՄ