ԱՄՆ-ն Ուկրաինայում չվող թռչունների վրա փորձարկել է հատուկ վտանգավոր հիվանդություններ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

աշխարհ

Միացյալ Նահանգներն Ուկրաինայի տարածքում գործող և իր կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներում չվող թռչունների վրա փորձարկել են այնպիսի վտանգավոր ինֆեկցիաներ, ինչպիսիք են H5N1 գրիպն ու «Նյուքասլի» հիվանդությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։ 

«Ստացված տեղեկությունների վերլուծությունը հաստատում է այն փաստը, որ Խարկովում գործող կենսաբանական լաբորատորիաներ են ուղարկվել չղջիկների վրա ապրող ավելի քան 140 տոննա ճիճուներ։ Բացի այդ, ամերիկյան մասնագետների անմիջական մասնակցությամբ այդ լաբորատորիաներում  չվող թռչունների վրա փորձարկվել են այնպիսի վտանգավոր վիրուսներ, ինչպիսիք են H5N1 գրիպն ու «Նյուքասլի» հիվանդությունը», - ասված է ՌԴ ՊՆ հայտարարությունում։

--00--ԿԿ