Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադբեջանական սահմանի դելիմիտացիայի մեկնարկին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

․

Անթալիայում կայացած համաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկին, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես նաև հումանիտար բնույթի խնդիրների լուծմանը,

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երկրորդ հանդիպման շուտափույթ կազմակերպման շուրջ»,- հայտնում է գերատեսչությունը։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում։

--00--ԱՀ