Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանապահների միջեւ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ղրղզստան

Մարտի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ երկու պետությունների սահմանին: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը (ՍԾ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«2022 թվականի մատի 11-ին պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի է ունեցել հերթական փոխհրաձգությունը Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ: Բատկենի շրջանի Էկի Թաշ բնակավայրի Բատկեն – Իսֆանա ավտոճանապարհի հատվածում Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ կարգախումբն սկսել է քարեր նետել ավտոճանապարհով ընթացող ավտոմոբիլների վրա: Ավտոտրանսպորտի քարկոծումը դադարեցնելու՝ Ղրղզստանի Հանրապետության սահմանապահ կարգախմբի պահանջները Տաջիկստանի սահմանապահներն անտեսել են:

Ղրղըզ սահմանապահները հարկադրված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել օդ, որպեսզի դադարցենեն տաջիկ զինծառայողների անիրավական գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Սահմանապահ գերատեսչության տվյալներով՝ բախմանը միջամտել է եւս մեկ տաջիկական սահմանապահ կարգախումբ, որը «կրակ է բացել դիտաշտարակի վրա, որտեղ գտնվել են ղրղըզ սահմանապահներ»:

Փոխհրաձգությունը շարունակվել Է շուրջ 20 րոպե, ղրղզական կողմից վիրավորներ եւ զոհվածներ չկան: «Բախման հետագա Էսկալացիա թույլ չտալու նպատակով Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչներն անցկացրել են հեռախոսազույցներ, իսկ այնուհետեւ հանդիպում միջադեպի վայրում»,- ընդգծված Է հաղորդագրության մեջ՛ Մարտի 10-ին Ղրղզստանի Թեսքեյ Բատկենի մարզի բնակավայրի շրջանի սահմանի վիճելի հատվածում նույնպես փոխհրաձգություն Է տեղի ունեցել երկու պետությունների սահմանապահների միջեւ։

--00—ՄՀ