Երևանում 23–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, ապա ծառին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 05:50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Հարությունյանը իր վարած  Opel Vectra մակնիշի  ավտոմեքենայով Արշակունյաց 210 /1 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա էլեկտրասյանն ու կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը: 

Փաստի առթիվ  կողմից նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ