Արդյո ՞ք քննարկվել է Շուշին և Հադրութը Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է հայաստանյան բուհերի ուսանողների հետ:

Օհանյանը ներկայացրել է օբյեկտիվ, բազմակողմանի վերլուծություններով հիմնավորված իր տեսակետը՝ «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգային խնդիրները աշխարհաքաղաքական զարգացումների ու տարածաշրջանային հնարավոր իրադարձությունների համատեքստում» թեմայի վերաբերյալ և պատասխանել հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին:

«Ի ՞նչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան սահմանային բաժանումները, ո ՞ր տարածքներն են այժմ գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո, ո ՞ր պատմական աղբյուրները հաշվի չառնվեցին սահմանների որոշման գործընթացում:

Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային փաստաթղթերում արդյո ՞ք քննարկվել է Շուշին և Հադրութը Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը:

Արդյո ՞ք Շուշին և Հադրութը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ են»,-այս հարցերն են Օհանյանին ուղղել ուսանողները:

--00--ՄՀ