«Շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք». Չավուշօղլուն՝ իր և Միրզոյանի հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Քաղաքական

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպումը որակել է «շատ կառուցողական ու արդյունավետ»:

«Քննարկվել են քայլեր՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

--0--ԿԿ