6 մարզերում ձյուն է տեղում, Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

բուք
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի Տաթևի (բեռնատարների համար), Լոռու մարզի Սպիտակի ոլորանների, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Լոռու մարզում, Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան քաղաքի), Արարատի մարզում (բացառությամբ Արարատ քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է։