Բռնաբարության դեպք՝ Ստեփանակերտում. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Արցախի ՔԿ

Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. հունվարի 12-ին Ստեփանակերտ քաղաքի առանձնատներից մեկում 1995թ ծնված Մ.Ա.-ի կողմից Լ.Դ.-ի կամքին հակառակ վերջինիս հետ սեռական հարաբերության մեջ մտնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

Արցախի Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է։

--00--ՄՀ