Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված մի խումբ դեսպանների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

 

տռռեգտեռգ

Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին եւ Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: ԱԺ փոխնախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների եւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերի մասին եւ այդ հարցում կարեւորել միջազգային հանրության պատշաճ գնահատականը: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հակամարտության համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

--00--ՍԳ