Ռուբեն Ռուբինյանի բանագնացության մասին հայտնի է դարձել շատ ավելի վաղ. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի բանագնացության մասին հայտնի է դարձել շատ ավելի վաղ, քան այդ մասին պաշտոնապես հայտարարվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է փակագծեր բացում՝ նշելով, որ 2021-ի գարնան վերջին բավականին լուրջ շրջանակներ գիտեին՝ հենց Ռուբինյանն է լինելու այդ բանագնացը: Դա վկայում է այն բանի մասին, հավելում է, որ ՀՀ իշխանությունները գաղտնի հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Թուրքիայի հետ:

«Այդ ժամանակվա արտգործ նախարարին հարցումներ են եղել՝ թուրքական կողմի հետո որեւէ շփում կա արդյոք, նախարարը, որ այն ժամանակ Արա Այվազյանն էր, ասում էր՝ նման շփումների մասին իրեն հայտնի չէ: Ենթադրում եմ, սակայն, որ նաեւ նրա մտքի մի ծայրով չէր անցնում՝ իշխանության ինչ-որ շրջանակ Թուրքիայի հետ առանձին շփումներ կարող է ունենալ»,- փոխանցում է Մանուկյանը: «Փաստորեն, նախարարը տեղյակ չի՞ եղել ՀՀ-Թուրքիա իրական շփումներից»,- հարցրեցինք:

«Եթե հետահայաց նորից ուշադիր լսեք Այազյանի հավաստումներն ու հետեւեք նրա գործունեությանը, պարզ կլինի ամեն բան: Հիշեցնեմ, օրինակ, Այվազյանի թիկունքում ստորագրված Վաղարշակ Հարությունյան- Սերգեյ Շոյգու հուշագիրը, ինչը իշխանությունները շուրջ մեկուկես տարի գաղտնի էին պահում»,- ընդգծում է մեր զրուցակիցը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ