Եթե ՀՀ-ում բնակարան վարձելիս դարձել եք խարդախության զոհ, կարող եք դիմել Էկոնոմիկայի նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

էկոնոմիկա

Եթե ՀՀ-ում բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ, կարող եք դիմել Էկոնոմիկայի նախարարությանը:

Նախարարությունը դիմել է քաղաքացիների՝ նշելով. «Եթե դուք կամ ձեր ծանոթները Հայաստանում բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ,

խնդրում ենք նկարագրել ձեր դեպքը մեր Telegram bot-ում՝ @stopgreedbot

Դիմումի ձևաչափը՝

1.            Անուն/Ազգանուն

2.            Կոնտակտային հեռախոսահամար

3.            Ինչպես գտաք բնակարանը (գովազդ/բրոքեր)

4.            Բնակարանի հասցեն

5.            Խնդրի նկարագրությունը

6.            Բրոքերի/բնակարանի սեփականատիրոջ կոնտակտները

Տեղեկատվությունը կփոխանցվի ՀՀ Ոստիկանություն։

Հղումը՝ https://t.me/StopGreedbot»:

--00—ՄՀ