Կրեմլը «Առաջին ալիքի» եթերում կատարվածը խուլիգանություն է որակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ՌԴ

Պացիֆիստական ​​բովանդակությամբ պաստառով Ռուսաստանի «Առաջին ալիքում» հայտնված աղջկա հարցը Կրեմլի օրակարգում չէ, դա խուլիգանություն է: Այս մասին «Ռիա Նովոստիին» ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կան որոշակի գերատեսչություններ, որոշակի մարմիններ, որոնք զբաղվում են այդպիսի հարցերով: Իսկ ցանկացած հեռուստաալիքի ուղիղ հեռարձակումը հատուկ հարթություն է, որտեղ հատուկ պատասխանատվություն կա հատկապես այնտեղ աշխատողների համար»,- ընդգծել է խոսնակը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այս միջադեպից հետո հեռուստաաալիքը ներքին քննություն է սկսել։

--00—ՀԶ