Կրեմլում գնահատել են Ուկրաինայում ապառազմականացված պետություն ստեղծելու գաղափարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

կրեմլ

Ուկրաինայում Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով իր սեփական բանակով ապառազմականացված երկիր ստեղծելու գաղափարը կարող է դիտարկվել որպես փոխզիջում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Կիևը բանակցություններում առաջարկում Է Ուկրաինայում ստեղծել ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ, որն ունի իր սեփական բանակը:

«Դա տարբերակ Է, որն իրապես այժմ քննարկվում է, եւ որը կարող Է դիտարկվել որպես իսկապես փոխզիջումային»,-Պեսկովն ասել է լրագրողներին: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում:

Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ,  Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:

ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը:  Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահը։

--00—ՄՀ