Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթին հայտ է ներկայացրել 10 թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

29

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունն ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել է 10 թեկնածու: Ներկայացված հայտերից ամբողջական են 9-ը: Ամբողջական հայտեր ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝
 1.Արսեն Սարդարյան
 2.Լիլիթ Երեմյան
 3.Դավիթ Հակոբյան
 4. Ռաֆիկ Գրիգորյան
 5.Արտյոմ Գեղամյան
 6. Գուրգեն Աֆրիկյան
 7.Արման Զրվանդյան
 8.Լուսինե Հակոբյան
 9. Անահիտ Մանասյան

Հանձնաժողովի թեկնածուների հետ հարցազրույցները տեղի կունենան մարտի 23-ին, որից հետո կներկայացվի հարցազրույցի փուլը հաղթահարած անձանց տվյալները։

--00—ՀԶ