Գոռում էին՝ Աղդամը մեր հայրենիքն է, բա հիմա էլ թող ասեն՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

«Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց փաստաթուղթը՝ վերջնագիր է, և դա այս իշխանության դիվանագիտական ապիկարության արդյունքն է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Արցախի հարցը տարածքային վեճ չէ, ինքնորոշման խնդիր է, բայց Արարատ Միրզոյանի և Էդուարդ Աղաջանյանի հարցազրույցները շատ կասկածելի են, ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակը քննարկենք, ի՞նչն են քննարկելու, ֆիքսեք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Գոռում էիք Աղդամը մեր հայրենիքն է, բա հիմա էլ ասեք, ու Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ավելացրեց պատգամավորը:

Մամիջանյանը նշեց, որ թեև իշխանությունը վստահեցնում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ընթանում է առանց նախապայմանների, բայց Թուրքիայի նախագահը փաստացի նախապայման է առաջ քաշում՝ ասելով, որ ՀՀ-ն հարաբերությունները կարգավորելու համար պետք է ընդունի Բաքվի առաջարկը: 

Մանրամասները՝ տեսանյութում։