Հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դի՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

զոհ

Մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: 

--00--ԱՀ