Իրանի հարավում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

երկրաշարժ

Իրանի հարավում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 23:15-ին, երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, էպիկենտրոնը՝ Բենդեր Աբաս քաղաքից (բնակչությունը՝ 352 հազար մարդ) 166 կմ հարավ-արեւմուտք: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

--00—ԼՄ