Հրթիռային հարվածից Խարկովի մարզում դպրոց է փլուզվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

rfr

Խարկովի մարզում հրթիռային հարվածից երկհարկանի շենքը մասամբ փլուզվել և հրդեհվել է. նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ի լույս գիշերը, ռուս զինվորականները հրթիռակոծել են Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի դպրոցը, շենքը մասամբ ավերվել է, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

«Մարտի 17-ին հերթական հրթիռակոծման հետեւանքով հակառակորդի հրթիռները խոցել են Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի ուսումնական հաստատություններից մեկը, հրետակոծության հետեւանքով մասնակի ավերվել է երկհարկանի շենք, որին հաջորդել է հրդեհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ տեղական իշխանությունների ներկայացուցչի մեկնաբանության՝ խոսքը դպրոցի մասին է։

«Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 400 քմ։ Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,–հավելել են Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունից։

 --00—ՀԶ