Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի պատրաստակամությունը՝ սկսել գործընթաց խաղաղության պայմանագրի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ սկսելու գործընթաց խաղաղության պայմանագրի կնքման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին։

Ինչ վերաբերվում է ժամկետներին, այդ մասին ժամանակավրեպ է խոսել», - հավելել է նա։

--00—ԼՄ