Ռուս ուղղափառ եկեղեցին դեմ է մահապատժի վերադարձին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

․

Ռուս ուղղափառ եկեղեցին դեմ է, որպեսզի երկրի իշխանությունները վերադարձնեն մահապատիժն իբրև պատժի բարձրագույն ձև։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարությունում։ 

«Մահապատժի բացառումը հնարավորություն է տալիս հոգևոր աշխատանք կատարել ցմահ դատապարտվածների հետ», - նշված է Ռուս ուղղափառ եկեղեցու մեկնաբանությունում։ 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանը դուրս է եկել մի շարք միջազգային կազմակերպություններից, այդ թվում և Եվրոպայի խորհրդից։ Այս քայլից հետո ռուսական մամուլում և քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում քննարկվում է մահապատիժը վերադարձնելու հնարավորությունը, քանի որ ՌԴ-ն այլևս պարտավոր չի հետևել նախկինում ունեցած միջազգային պարտավորություններին ու ստորագրված հանձնառություններին, որոնց շնորհիվ ԽՍՀՄ փլուզումից հետո վերացավ նաև մահապատիժը։

--00--ԱՀ