Զովունիում նախկին ամուսնու կողմից սպանված կինը նախկինում դիմել էր ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

զովունի

Զովունիում նախկին ամուսնու կողմից սպանված կինը նախկինում դիմել էր ոստիկանություն, քանի որ  նախկին ամուսինը հետապնդում էր իրեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել  է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

 «Միջոցառումներ են ձեռնարկվել․ բայց և դրա համար կարևոր է էլեկտրոնային «թևնոցների» ներդրումը, այժմ մեր հիմնադրամները չեն կարող 24-ժամյա հսկողություն ապահովել»,- ասել է  փոխոստիկանապետը։

Ֆիդանյանը հայտնել է նաև, որ  ծառայողական քննությունը շարունակվում է,  ոստիկանության կողմից կարգապահական խախտումներ դեռ չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ 1976 թ. ծնված Երևանի բնակիչ Արտակ Դ.-ն պայթեցրել էր իրեն և նախկին կնոջը՝ 1976 թ. ծնված Նելլի Ն.-ին: Երկուսն էլ տեղում մահացել են։

--00—ՄՀ