Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Ալբանիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

99

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Ալբանիայում ՀՀ դեսպան։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է հրամանագրում։

 --00—ՀԶ