BMW-ն բախվել է բազալտե եզրաքարերին և երկաթե էլեկտրասյանը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

 

տռռեգտեռգ

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 13։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 56/2 հասցեի մոտ տեղադրված բազալտե քարերին ու երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվաքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Տիգրան Հարությունյանն ու Հարություն Ադամյանը։  Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00--ՍԳ