Լարսը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

լարս

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 --00—ՀԶ