Առաջինը գյուղացիներն են նկատել, այլ ոչ թե ՊՆ-ն, որ թշնամին Ներքին Հանդում առաջ է եկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

«Պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ Սյունիքում՝ Կապանի հատվածում, ադրբեջանցիները նախկինում էլ են եղել, ձմռանը գնացել են, հիմա վերադարձել են, իրականությանը չի համապատասխանում։ Ներքին Հանդի գյուղացիներն ասում են, որ նախկինում այդ տարածքում ադրբեջանական հենակետ կամ վրան տեղակայված չի եղել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Իշխանությունը չտեսնելու է տալիս ադրբեջանցիների առաջխաղացումը, ինչպես Սև լճում, այնպես էլ Ներքին Հանդում, և փոխանակ դուրս շպրտի՝ մտածում է հենակետ տեղադրելու մասին: Պետք է նշել, որ Ներքին Հանդում տեղադրված ադրբեջանական հենակետն առաջինը նկատել է ոչ թե ՊՆ-ն, այլ գյուղացին, երբ տարել է կենդանիներին արոտի»,-  ավելացրեց պատգամավորը:

Աննա Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ Ներքին Հանդ գյուղ մտնող ճանապարհին ռուս սահմանապահներն անցակետ են կառուցում, դեռևս տեղեկություն չկա, թե ի՞նչ նպատակով է կառուցվում:

Մանրամասները՝ տեսանյութում։