Մոսկվան և Կիևը Ուկրաինայի ապառազմականացման կես ճանապարհին են. Մեդինսկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ՀՀ ուկրաինա

Մոսկվան և Կիևը Ուկրաինայի ապառազմականացման հարցում՝ որպես ընթացիկ բանակցային գործընթացի մաս, կես ճանապարհին են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Կողմերի բանակցային դիրքորոշումը այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայի ապառազմականացումը, ըստ Մեդինսկու, կարելի է տարբեր կերպ գնահատել։ «Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, ապա ես կասեի 50-ից 50-է: Փաստն այն է, որ ես իրավասու չեմ հրապարակել բանակցությունների մանրամասները և չեմ անելու: Ոչ կոնկրետ թվեր, ոչ էլ բանակցող կողմերի փաստարկներ, բայց այս մասով մենք կես ճանապարհին ինչ-որ տեղ ենք»,- ասել է նա լրագրողներին։ 

--00--ԱՀ