Ջերմաստիճանը վաղը կնվազի 5-6, իսկ մարտի 21-22-ին կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ն

Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում` ինտենսիվ:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00--ՀԶ