Պետդումայի պատգամավորը հույս ունի, որ YouTube-ը Ռուսաստանում ամբողջությամբ չի արգելափակվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

 

տռռեգտեռգ

ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հույս է հայտնել, որ «ՅուԹյուբ» ընկերության գործունեությունը Ռուսաստանում չի արգելափակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն ասել է, որ հակառակ դեպքում առաջին հերթին կտուժեն ռուսաստանցի օգտատերերը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեծ հույս ունեմ, որ ռեսուրսն ամբողջությամբ չի արգելափակվի: Չէ որ դրանից առաջին հերթին կտուժեն մեր օգտատերերը: Այո՛, դե յուրե որոշումը կայացնողները մեր իշխանություններն են՝ դատախազությունը, Ռոսկոմնադզորը: Սակայն, դե ֆակտո, դա կախված է առաջին հերթին YouTube-ից, իսկ ավելի ճիշտ՝ այն տնօրինող Google կորպորացիայից», - Տելեգրամի իր էջում գրել է Խինշտեյնը:

Ավելի վաղ YouTube ընկերությունը հայտարարել էր, որ արգելափակվելու են ռուսական այն ԶԼՄ-ների օգտահաշիվները, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից:

--00--ՍԳ