Ուկրաինայից և Դոնբասից Ռուսաստան ժամանածների թիվը մոտեցել է 350 հազարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստանի տարածք ժամանած քաղաքացիների քանակը մեկ օրում ավելացել Է 12,7 հազարով եւ մարտի 21-ի առավոտվա դրությամբ կազմել գրեթե 348 հազար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում:

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) եւ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի Դաշնության սահմանն Է հատել գրեթ 348 հազար մարդ, նրանց թվում ավելի քան 73 հազար երեխա»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Նա ճշտել Է, որ ավելի քան 297 հազար մարդ Է ժամանել Ռուսաստան Դոնբասի տարածքից, 50 հազարից ավելին՝ Ուկրաինայի տարածքից Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի եւ Ղրիմի անցակետերով:

--00--ՀԶ