Պուտինն ու Զելենսկին դեռ չեն հանդիպի, արձանագրելու բան չկա. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

peskov

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում չեն հանդիպի, քանի որ Մոսկվան և Կիևը բանակցությունների ընթացքում դեռ չեն հասել այն կետին, որը կարձանագրվի երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման դեպքում։ Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չկա հանդիպման համար իբրև նախապայման ձեռքբերված պայմանավորվածություններ, կողմերը ոչինչ չունեն արձանագրելու», - ասել է նա։
Նա նաև հավելել է, որ Մոսկվան բացասական է ընդունում այլ երկրների՝ Ուկրաինայում ընթացող հատուկ գործողություններին խառնվելու փորձերը։

--00--ՀԶ