Արցախում առատ ձյան պատճառով փակ ճանապարհներ կան․ որոշ համայնքներում ձյան շերտի բարձրությունը 80 սմ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նկար

Առատ ձյան տեղումների պատճառով Արցախի հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։

Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն, Խաչմաչ, Սզնեք, Կարմիր գյուղ, Ռև, Փառուխ, Սարուշեն և Հարավ համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի է: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Շրջանում ձյան շերտի բարձրությունը 1 մ-ից հասնում է 1,20սմ-ի:

Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է: Դժարանցանելի է Կոճողոտ համայնքի ճանապարհը: Ձյան շերտի բարձրությունը հասնում է 60-70 սմ-ի:

«Զառին բաղ» կոչվող տեղանքից դեպի Կարմիր շուկա տանող միջշրջանային ճանապարհը և Հաղորտի, Կոլխոզաշեն, Կավահան, Աշան, Նորշեն, Մուշկապատ, Մյուրիշեն, Սոս, Քարահունջ, Հերհեր, Ծովատեղ, Կաղարծի, Պառավաթումբ, Մսմնա միջհամայնքային ճանապարհները փակ են: Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները դժվարանցանելի են: Ձյան շերտի բարձրությունը շրջանում կազմում է 80-100 սմ: Շրջանում թեթև ձյուն է տեղում:

Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են, առկա է նաև մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները: 

--00—ԼՄ