Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային որոշ շրջաններում՝ բուք. ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ե

Հանրապետության տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
 

1

Երևան քաղաքում մարտի 21-ի ցերեկը, 22-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 22-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

5

--00--ՀԶ