Բրյուսելում սկսվել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

․

Եվրամիության անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարները մարտի 21-ին Բրյուսելում կազմակերպված հանդիպմանը  դիտարկում են Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է  ԵՄ-ի Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

«Մենք սկսել ենք աշխատել Ուկրաինայի անդամակցության հայտի հիման վրա  եզրակացություն տրամադրելու ուղղությամբ: Մենք կաշխատենք հնարավորինս արագ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ