94-ի զինադադարից հետո է ցանվել այսօրվա մեր վիճակի սերմերը․ Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Փաստը մնում է փաստ, որ 1994-ին, մենք ոչ թե պատերազմն ենք հաղթել, այլ մենք, այո՛, հաղթել ենք լուրջ ճակատամարտեր։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ կնքվել է եռակողմ զինադադար, և այդտեղ ցանվել են մեր այսօրվա վիճակի սերմերը․ Արցախը դուրս եկավ բանակցային գործընթացից, և Արցախի ինքնորոշման սկզբունքը վերաճեց երկու երկրների միջև տարածքային խնդիրների։

Բանախոսի պնդմամբ՝ այսօր Ադրբեջանը «նավսյակի» սադրանքներ է անու՝ արդարացնելու իր առաջիկա լայնածավալ գործողությունները։

Խոսելով ներքին անելիքներից՝ Աղազարյանը նշել է, որ ապօրինի գույքի ձեռք բերման դեմ պայքարը պետք է իրականանա միայն օրենքով, հակառակ դեպքում, միգուցե նախկիններից ավելի վատը դառնան։

Մանրամասները՝ տեսանյութում։