Թուրքիայի արտգործնախարարը մեկնել է Պակիստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Պակիստան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Trthaber -ը:

Չավուշօղլուն մեկնել է Պակիստան՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 48-րդ հանդիպմանը։

Նախարար Չավուշօղլուն կարճատև զրույց է ունեցել թուրքական կառույցների ներկայացուցիչների հետ։

Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հետ։

--00—ՀԶ