Տավուշի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

IM

Տավուշի մարզում COVID-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 «Մարտի 21-ի դրությամբ Տավուշի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է՝

1-ին դեղաչափ - 34691 հոգի.

2-րդ դեղաչափ - 30603 հոգի.

3-րդ դեղաչափ - 790 հոգի:

Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ:

--00—ՀԶ