Քննարկվել է Հայաստան-Գերմանիա տնտեսական, տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ю

Մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ, տեղեկացնում են Անվտանգության խորհրդր աշխատակազմից։

Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

--00--ԱՀ