ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն պատրաստվում փակել միմյանց դեսպանությունները Մոսկվայում և Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

․

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում փակել իր դեսպանությունը Մոսկվայում, «ԲԵԼՏԱ»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ավելի վաղ նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն էր ասել, որ Մոսկվան շահագրգռված չէ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար փակելու մեջ: Փոխարտգործնախարարի խոսքով՝ ներկա իրավիճակում հաղորդակցության այդ խողովակները շատ կարևոր են:

--00--ԱՀ