Սա պատմական հզոր գործ է և պետք է լինի ամենալավը. Ծառուկյանը՝ Քրիստոսի արձանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

հասարակական

Սա պատմական հզոր գործ է, որը պետք է ամենալավը լինի։ Հանճարեղ մարդիկ ունենք, այս գործը պատմական է լինելու և դարերի պատմություն է ունենալու։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին։

«Մեր ցանկությունն է, որ ընտրվի ամենագեղեցիկը և ամենահզորը։ Քանի որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, սա նույնպես մեզ մոտ պետք է լինի առաջինը։ Ազգովի համախմբվելով՝ անելու ենք ամենալավը»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։