Թալիբները միջին եւ ավագ դասարանների աղջիկներին արգելել են դպրոցներ հաճախել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

տռռեգտեռգ

«Թալիբան» արմատական շարժման կողմից կազմված՝ Աֆղանստանի կառավարությունում կրթության նախարարությունը միջին եւ ավագ դասարանների աղջիկներին ագելել Է դպրոցներ պարապմունքների հաճախել: Մարտի 23-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Ամենպրես»-ը:

Հեռուստաալքի տեղեկատվությամբ՝ նախարարությունը հայտարարել Է, որ «միջնակարգ եւ ավագ դպրոցներն աղջիկների համար փակ կլինեն մինչեւ հետագա ծանուցումը»: Ուսումնական տարվա սկզբից պարապմունքները կարող են սկսել սոսկ մինչեւ վեցեցորդ դասարանի աղջիկները:
 
Ինչպես նշված Է գերատեսչության կարգադրության մեջ, «եթե յոթից տասներկուերորդ դասարանների աղջիկների համար համազգեստ մշակվի շարիաթին (մահմեդական իրավունքին), ազգային ավանդույթին եւ մշակույթին համապատասխան, ապա «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (պետության՝ թալիբների կողմից օգտագործվող անվանումը) կարգադությամբ դպրոցները բաց կլինեն նաեւ նանց համար»: Անցյալ օրը թալիբների կառավարությունում կրթության նախարարությունը հավաստիացրել Է, որ «բոլոր դպրոցները, մեդրեսեները, մանկավարժական քոլեջները կրկին բաց կլինեն մատի 23-ին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ