ՀՀ նախագահը և ՀՀ-ում Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Ողջունելով դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Նոուրուզի՝ իրանական Ամանորի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:

Հանրապետության նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերու­թյունների շարունակաբար խորացումն ու ամրապնդումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

--00—ՀԶ