ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովը նիստն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

․

Մարտի 23-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

Օրակարգում ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր ու «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր:

««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը:

Ազգային ժողովի փորձագիտական ծառայության եզրակացությամբ փոփոխությունը Սահմանադրությանը չի հակասում: Նախագիծը միաձայն ընդունվել է հանձնաժողովի կողմից և այն ներկայացվելու է առաջիկա նիստի քննարկմանը։

 ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ ներմուծվում է ազգային գվարդիայի ինստիտուտը, որը կփոխարինի աշխարհազորին: Փաթեթի ընդունմամբ կապահովվի Արցախի Հանրապետության զինված ուժերի, տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանությունը, սահմանների անխախտելիությունը և ազգային գվարդիայի ծառայողների համար անհրաժեշտ սոցիալական երաշխիքները:

Պատգամավորների հնչեցրած առաջարկներն ազգային գվարդիայի գործառույթների հստակեցման վերաբերյալ էին: Օրինափաթեթի  լրամշակման նպատակով որոշվել է քննարկումը տեղափոխել  հանձնաժողովի հաջորդ նիստ:

--00--ԱՀ