Բուլղարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

աշխարհ

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը մարտի 24-ին Բրյուսելում լրագրողների առջեւ հավաստել Է այն տեղեկատվությունը, որ իր երկիրը ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բուլղարիան հնարավորինս ամեն ինչ անում Է, որպեսզի պաշտպանի Ուկրաինային, բայց նրան առանց անմիջական ռազմական օգնությունն ցույց տալու»,- ասել Է Պետկովը:

Վարչապետը հայտնել Է, որ Բուլղաիայի տարածքում շարունակում Է բուլղարական մարտական խմբի կազմավորումը, եւ դրան պատրաստ են միանալու 150 անգլիացի զինառայողներ, նաեւ բանակցություններ են ընթանում Իտալիայի հետ, իսկ ավելի վաղ ԱՄՆ-ը համաձայնվել Է Բուլղարիա ուղարկել Stryker մարտական զրահապատ մեքենաների վաշտ:

«Բուլղաիայում կլինի ուժեղ մարտական խումբ՝ բուլղարական հրամանատարության նեքո»,- ընդգծել Է վարչապետը: Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն մտադիր Է որոշում ընդունել իր պաշտպանության խոշորագույն հզորացման մասին, որի առաջին քայլը կլինի դաշինքի չորս մարտական խմբերի տեղակայումը Բուլղաիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Սլովակիայում:

Պատասխանելով հարցերին՝ Պետկովը կարծիք Է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները գործում են, բայց, նրա խոսքով, դրանք պետք Է լինեն ավելի անհամաչափ, վնաս հասցնող Ռուսաստանի պետությանը, այլ ոչ թե Եվրամիության երկրներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԿԿ