Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայանը՝ Արցախի թեմայով փակ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Thumbnail

«Սերժ Սարգսյանի կողմից տարածքային զիջումների պարտադրանք չի եղել»: Այդ մասին 24News-ի հետ hարցազրույցի ժամանակ ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ, այդուամենայնիվ, թեման ուշադրության կենտրոնում պահելը շատ կարևոր է։   

Անդրադառնալով թեմայի շրջանակում տեղի ունեցած փակ հանդիպումներին՝ Դավիթ Բաբայանը նշել է, որ նման առաջարկ չի եղել։ 

«Ես եղել եմ մի այդպիսի հանդիպմանը, նման առաջարկ չի եղել: բացի այդ հանգամանքից՝ սահմանների և կարգավիճակի առումով չի կարող լինել վերադարձ անցյալին»,-ասել է Դավիթ Բաբայանը և հավելել, որ  պատերազմն արդյունք է, խոսել հետևանքների վերացման մասին՝  առանց պատճառների հետ փոխկապակցելու, ճիշտ չէ:

«Այդ տարբերակը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Չի լինելու վերադարձ, լինի դա սահմանների կամ կարգավիճակի առումով: Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի մաս, և երբևիցե մեր սահմանները չպետք է լինեն այնպիսին, որ մեզ համար վտանգ ներկայացնեն»,-ասել է Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն օրերս հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը 2016 թ.-ին Արցախի իշխանությանը պարտադրել է զիջումների գնալ, որին որևէ հակազդեցութուն չի եղել: