Վիրահատվում էի․ արթնացա, պատերազմ էր/ Իմ ձեռամբ հայ չի մահացել/ Կինս իմ փոխարեն որոշում չի կայացնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

«Ես վիրահատական սեղանի վրա էի և արթնացա պատերազմի լուրով։ Այդ շաբաթները գործի ժամանակ էին, և երբ եղավ այն, ինչ եղավ, հասունացավ խոսելու ժամանակը»,- այս մասին «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա բացահայտել երկար ժամանակ քաղաքական թեմայով հարցազրույցներ չտալու պատճառը։

Քաղաքական գործիչը խոսել է նաև 2013-ին՝ նախագահական ընտրություններից հետո հեղափոխություն չանելու պատճառների, այդ առնչությամբ ստացած մեղադրաքների մասին և միաժամանակ ընդգծել․ «Եթե 2013-ին լիներ այլ լուծում, չէինք ունենա 2020-ի պարտությունը և 1000-ավոր տղաների կորուսները»։ 

Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտել է նաև իր և ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հայրենակցական կապը, պատմել ԱԱԾ պետական պահպանության պետ, լուսահոգի Գրիգորի Հայրապետովին մինչև վերջին շունչը երախտագետ լինելու, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հակասությունների, ինչպես նաև պատերազմից հետո Արցախ այցելելիս ֆիզիկական ու հոգեկան մեծ ցավ զգալու մասին։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև խոստովանել է, որ կնոջը՝ Արմենուհուն, տեսել է քաղաքապետի թեկնածուի պաշտոնում, հերքել տարածված կարծիքը, թե կինն է իր փոխարեն որոշումներ կայացնում, ապա նաև հանրայնացրել կնոջ՝ իրեն ուղղված քննադատություններից մեկը․ «Արմենուհին ասում է՝ ի՞նչ գործ ունեիր քաղաքականության մեջ․․․ Ասում է, հետո՝ վերանայում»։

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանել է նաև իր գործած 3 սխալները։ 

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի․

01:30 Վիրահատական սեղանին էի, արթնացա, պատերազմ էր,
07:24 1990-ին Հայաստան եկա ցմահ, միակողմանի տոմսով, 
11:01 Բուշի, Ելցինի, Ռաֆսանջանիի հետ եմ հանդիպել,
14:53 1-ին ամիսներին հորս ֆինանսական միջոցներով էին արվում ԱԳՆ ծախսերը,
18:58 ԱՄՆ-ում ծոմ պահելու փորձ արել էի,
21:09 Մարգարեի խոսք չէ. 2013-ի բումերանգը խփել է, 
25:09 «Ժառանգությունը» 2018-ին որոշեց չմանրանալ,
27:19 Իմ և Արմեն Սարգսյանի միջև հայրենակցական կապ կա, 
29:43 Գրիշան (Գրիգորի Հայրապետովը) կողքս չլիներ, հիվանդանոց կընկնեի,
34:50 Տեր-Պետրոսյանն իր գրքում ինձ քննադատել է․ անհիմն է, 
38:26 Ուզում էի, որ կինս՝ Արմենուհին, քաղաքապետի թեկնածու լիներ,
41:26 «Չիբուրաշկա» երգեցի, Արմենուհին մանկությունը հիշեց, 
42:29 Մորս նկատմամբ սերս բարձրաձայնեցի միայն հուղարկավորությանը։