Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 4275 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

 

տռռեգտեռգ

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդ 4275 մարդ է ընդունվել հիվանդանոցներ։ Մեկ օրում մահացել է 395 մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերջին օրվա հոսպիտալացումների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 1,5 տոկոսով:

Ցուցանիշի աճ է գրանցվել 37 շրջանում, նվազում՝ 44-ում:



--00--ՍԳ