Բոլորն էլ հասկանում են, որ սա ռուս-ուկրաինական բախում չէ, սա ավելի խորը գնացող բախում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

 

տռռեգտեռգ

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Աշխարհն այլևս առաջվանը չի լինելու

Կրթության որակը և մակարդակը 100 ամյակների ընթացքում բարելավվել է, սակայն մարդկային դժբախտությունները, պատերազմները և այլ արհավիրքները չեն պակասել: Հետևություն- միայն կրթված լինելը բավարար չէ:

Բարոյական արժեքներ- ահա թե ինչն է մարդու, հասարակության, պետության և պետությունների գոյատևման և զարգացման գրավականը:

Այն մոլորակում, որտեղ բարոյականությունը զիջում է մարդու ցանկություններին և ցանկություններն այն աստիճանի են գերագնահատված, որ հավասարեցվել են մարդու հիմնարար իրավունքներին, երբ խոսքի ազատությունը դարձել է լկտիության արտոնություն, չի կարող խոսք գնալ խաղաղ գոյակցության մասին:

Ռուս և ուկրաինացի ժողովուրդները եղբայրներ են: Ուկրաինայի իշխանական վերնախավի վարած անհեռանկար քաղաքականության արդյունքում ուկրանիացի ժողովուրդը կանգնել է մեծ դժբախտության առջև: Այդ անհեռանկար քաղաքականության ուղղություններից է նաև հայության նկատմամբ ադրբեջանական ագրեսիան խրախուսելը, որը շարունակվում է նաև այսօր:

Բոլորն էլ հասկանում են, որ սա ռուս-ուկրաինական բախում չէ, սա ավելի խորը գնացող բախում է, որի մեջ ներգրավվելու է նաև Թուրքիան ընդդեմ Ռուսաստանի: Այս տեմպերով, չեն բացառվելու միջուկային զենքի կիրառումները:

Ռուսաստանի նախագահի կողմից ալիևեի հետ 22.02.2022թ. հռչակագրի ստորագրումը գալիս է ապացուցելու թուրքական միջամտության իրատեսական լինելը: Այդ հռչակագրով Ռուսաստանը փորձել է չեզոքացնել Հայաստան-Արցախում նոր ճակատ բացելու ադրբեջանական միջամտությունը, որի փորձերը օրեր առաջ տեսանք: Թե ալիևը Ռուսաստանի և Թուրքայի մեջ ընտրություն կատարելիս ում կընտրի ժամանակը ցույց կտա (առնվազն տակից փորձելու է թուրքական շահը առաջ տանել):

Հայաստանի իշխանությունն էլ իր թուրքասիրությամբ Հայաստան-Արցախին վատ դրության մեջ է դնելու: Որքան ուշ հասկանանք սա, այնքան ավելի խորը կլինենք փոսի մեջ:

Հետևապես, աշխարհն այլևս առաջվանը չի լինելու, իսկ մենք էլ գտնվում ենք Սուրբ Հովհաննես առաքյալի հայտնության մեջ նշված ժամանակաշրջանում»,- գրել է Զոհրաբյանը։

--00--ՍԳ