Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ստիպված են խոսել ռազմավարական հարցերի շուրջ, դա պետք է ողջ աշխարհին. Պեսկով

l-24x0wh-868x506z-0.9051.jpeg

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները վաղ թե ուշ ստիպված են լինելու երկխոսություն սկսել ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ, այդ երկխոսությունը պետք է ողջ աշխարհին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

«ԱՄՆ նախագահ Բայդենի անձնական վիրավորանքները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին բացասական են անդրադառնում երկու երկրների հարաբերությունների վրա, բայց Մոսկվայի և Վաշինգթոնի միջև երկխոսությունն անհրաժեշտ է ցանկացած պարագայում», - հավելել է նա։



--00—ՀԶ