Նիկոլն ու Ալիևն ընդդեմ ՌԴ-ի միասնական խաղ են սկսել, որի հետևանքով տուժելու է Արցախը. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ՀՀ ԱԽ հայտարարությունն առ այն, որ անհապաղ պետք է բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ, իրական չէ։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով, ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանը չի գնում խաղաղության, հակառակը՝ Բաքուն գնում է նոր ռազմական արկածախնդրության, ընդ որում, այս անգամ շատ լավ հասկանալով, որ այն միայն ՀՀ-ի ու Արցախի դեմ չէ։

Ըստ Զաքարյանի՝ Ադրբեջանի և ՀՀ իշխանություններն ընդդեմ ՌԴ-ի միասնական խաղ են սկսել, որի հետևանքով տուժելու է Արցախը։

Մանրամասները՝ տեսանյութում։